Բարի գալուստ Homebridge-ի Career Pathways Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու դասընթացներին:

Ուրախ ենք, որ մեզ հետ անգլերեն եք սովորում:

Այս էջի վրա առկա է այն ամբողջ տեղեկատվությունը, որ Ձեզ անհրաժեշտ է անգլերենը բարելավելու Ձեր ուղին մեկնարկելու համար: Խնդրում ենք, մի քանի րոպե տրամադրե՛ք ստորև ներկայացված մանրամասները կարդալու համար:

Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու Homebridge-ի և EnGen-ի հետ

  • Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու ուսումնական այս դասընթացները նախատեսված են տնային խնամքի ծառայություններ տրամադրողների համար, ովքեր մասնակցում են Career Pathways կամ CalGrows ծրագրերին, որոնց համար անգլերենը երկրորդ լեզու է:

  • Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու ուսումնական այս դասընթացները Adult Education Pathway for Career Pathways-ի մաս են կազմում.

  • Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու յուրաքանչյուր դասընթացի տևողությունը 2-ից 3 ժամ է: Յուրաքանչյուր դասընթաց ավարտելուց հետո EnGen հարթակից էլեկտրոնային փոստով Ձեզ կուղարկվի ավարտական վկայականը:

  • EnGen հարթակն առաջարկում է դասընթացների լայն շրջանակ, որոնք Career Pathways ծրագրի մաս չեն կազմում: Դուք կարող եք ուսումնասիրել EnGen հարթակի ցանկացած դասընթացներն ու դրանց բովանդակությունը, բայց Դուք միայն փոխհատուցում կստանաք Career Pathways-ի որոշակի դասընթացները հաջողությամբ ավարտելու դեպքում, որոնց ծանոթանալու համար անցե՛ք այս հղումով:

Սկսե՛ք:

Ստեղծե՛ք Ձեր հաշիվը

Շարժվե՛ք էջով ներքև՝ «ստեղծել ձեր մուտքանունը» ընտրանքը: Այնուհետև մուտքագրե՛ք ակտիվացման կոդը, որն էլ. փոստով Ձեզ է ուղարկվել Homebridge-ից Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու դասընթացներին գրանցվելիս:

 

Անցե՛ք Լեզվական Հմտությունների Թեստը

Ձեր մուտքանունը ստեղծելուց հետո Ձեզ կառաջարկվի լեզվական հմտությունների գնահատման թեստ անցնել: Այս թեստը կգնահատի անգլերենի Ձեր ներկայիս հմտությունները և Ձեզ համար կսհամանվի դասընթացի համապատասխան մակարդակ: Թեստի արդյունքների համար մի անհանգստացե՛ք: Մենք պարզապես ուզում ենք համոզվել, որ մեկնարկային կետը Ձեզ համար ճիշտ է ընտրված:

 

Սկսե՛ք ձեր առաջին դասընթացը

Լեզվական հմտությունների գնահատման թեստի Ձեր արդյունքների հիման վրա EnGen-ը Ձեզ կուղղորդի Ձեր առաջին դասընթացին: Որպես ձեր առաջին դասընթացի մաս, դուք կծանոթանաք EnGen ուսումնական հարթակի 20 րոպեանոց հակիրճ ակնարկին:

solid-color-image.png
 

EnGen հարթակ

Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու դասընթացների համար Homebridge-ը միավորվել է EnGen-ի հետ:

  • EnGen-ը անվճար առցանց հարթակ է, որը շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով հասանելի է Ձեր համակարգչից, պլանշետից կամ հեռախոսից:

  • Այս դասընթացը հիմնված է ինքնուսուցման վրա և Ձեզ թույլ է տալիս տնօրինել Ձեր սեփական ժամանակը:

  • EnGen-ի հետաքրքիր գործիքները ներառում են՝ բառապաշար, բառացանկի ուղեցույցներ և առցանց կենդանի դասընթացներ՝ անգլերենի գործնական հմտությունները խթանելու համար: Ձեզ համար ամեն-ինչ հասանելի է:

  • Հիշե՛ք, որ չնայած դուք կարող եք ուսումնասիրել EnGen հարթակի բոլոր դասընթացները, այդուհանդերձ Դուք կվարձատրվեք միայն Career Pathways-ի դասընթացների համար:

 
 

Անգլերենը՝ որպես երկրորդ լեզու Career Pathways դասընթացների կատալոգ

Career Pathways բոլոր դասընթացները հասանելի են այստեղ:

Կատալոգը ներառում է հետևյալ տեղեկատվությունը՝ դասընթացի անվանումը, համարը և տևողությունը, որը դասընթացի ավարտից հետո Ձեզ անհրաժեշտ կլինի դրամական փոխհատուցման պահանջներ ներկայացնելու համար:

 
_Impact webpage structure.jpg

Եթե EnGen-ում սովորելիս նախատեսում եք օգտագործել Ձեր բջջային հեռախոսը, ապա Ձեզ անհրաժեշտ կլինի տեղադրել Android-ի կամ iPhone-ի համար EnGen հավելվածը:

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

  • IHSS Career Pathways դասընթացների ամբողջական կատալոգը հասանելի է այս հղումով: Homebridge-ի հատուկ Career Pathways դասընթացները հասանելի են այս հղումով:

  • Լեզվական Հմտությունների Գնահատումը կորոշի անգլերենի Ձեր ներկայիս մակարդակը, որպեսզի Դուք Ձեր հմտությունների համապատասխան մակարդակի դասընթացներ անցնեք: Ներածական դասընթացը կսովորեցնի Ձեզ, թե ինչպես օգտագործել EnGen հարթակը:

  • Այո՛, առաջին անգամ, երբ Դուք անցնեք Լեզվական Հմտությունների Գնահատումը, Ձեր կողմից տրամադրված ժամանակի համար փոխհատուցում կստանաք, սակայն հետագա անգամները ենթակա չեն փոխհատուցման։

  • Այո՛, Դուք կարող եք մուտք գործել EnGen հարթակ բջջային հեռախոսով, համակարգչով կամ պլանշետով: Եթե ցանկանում եք սովորել՝ օգտագործելով Ձեր հեռախոսը, ապա Ձեզ հարկավոր է տեղադրել EnGen հավելվածը Android-ի կամ iPhone-ի համար:

  • Դուք կարող եք անցնել ցանկացած դասընթաց EnGen հարթակում, բայց Դուք կարող եք փոխհատուցում ստանալ միայն CDSS-ից Career Pathways-ի այն դասընթացների համար, որոնց կարող եք ծանոթանալ այս հղումով:

  • Երբ ավարտեք դասընթացը EnGen-ից Ձեզ էլեկտրոնային փոստով կուղարկվի ավարտական վկայականը:

  • Եթե ծրագրին առնչվող հարցեր ունեք, հաճախելիության Ձեր գրանցամատյանի, մոռացված գաղտնաբառի, մուտքի անհասանելիության, Ձեր օգտահաշվի տեղեկությունները փոփոխելու կամ նմանատիպ այլ հարցերի դեպքում, խնդրում ենք դիմել Homebridge-ի տեխնիկական աջակցման թիմին՝ CareerPathwaysInfo@HomeBridgeCA.org. էլ. փոստի հասցեով: Եթե EnGen հարթակի վերաբերյալ հարցեր ունեք, խնդրում ենք նամակ ուղարկել հետևյալ էլ. փոստի հասցեին՝ help@getengen.com:

  • Որպեսզի դասընթացի համար Ձեզ ժամանակ տրամադրվի այցելե՛ք IHSS Էլեկտրոնային ծառայությունների անցնելով այս հղումով և հետևե՛ք օգտագործման այս ուղեցույցին՝ գործընթացը ավարտելու համար: Եթե գործընթացի կամ Ձեր հայցի ստացման հետ կապված խնդիրների վերաբերյալ որևէ հարց ունեք, խնդրում ենք զանգահարել IHSS աջակցության ծառայություն հետևյալ հեռախոսահամարին զանգահարե՛ք՝ 1-866-376-7066: